Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Եվրոպա- 2014»-ի խորհրդանշական հավաքականը

«Եվրոպա- 2014»-ի խորհրդանշական հավաքականը
10.01.2015 | 13:23

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպայի անցած տարվա խորհրդանշական հավաքականի կազմը: Դարպասապահը Գերմանիայի ազգային ընտրանին ու Մյունխենի «Բավարիան» ներկայացնող Մանուել Նոյերն է: Պաշտպանական գիծը կազմել են Սերխիո Ռամոսը /Իսպանիայի ազգային ընտրանի, Մադրիդի «Ռեալ»/, Դիեգո Գոդինը /Ուրուգվայի ազգային ընտրանի, Մադրիդի «Աթլետիկո»/, Ֆիլիպ Լամը /Գերմանիայի ազգային ընտրանի, Մյունխենի «Բավարիա»/, Դավիդ Ալաբա /Ավստրիայի ազգային ընտրանի, Մյունխենի «Բավարիա»/: Կիսապաշտպանական գիծը ներկայացնում են Արիեն Ռոբենը /Հոլանդիայի ազգային ընտրանի, Մյունխենի «Բավարիա»/, Անխել դի Մարիան /Արգենտինայի ազգային ընտրանի, «Մանչեստր Յունայթեդ»/, Տոնի Կրոսը /Գերմանիայի ազգային ընտրանի, Մյունխենի «Բավարիա»/: Հարձակման գծում են Քրիշտիանու Ռոնալդուն /Պորտուգալիայի ազգային ընտրանի, Մադրիդի «Ռեալ»/, Լիոնել Մեսին /Արգենտինայի ազգային ընտրանի, «Բարսելոն»/, Զլատան Իբրահիմովիչը /Շվեդիայի ազգային ընտրանի, «Պարի Սեն Ժերմեն»/: Ամենաշատ ձայներ ստացած ֆուտբոլիստները Քրիշտիանու Ռոնալդուն ու Սերխիո Ռամոսն են: Ի դեպ՝ Իբրահիմովիչը միակ ֆուտբոլիստն է, ում երկրի հավաքականը ներկայացված չի եղել աշխարհի վերջին առաջնության եզրափակչում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 945

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ